Ռաիլ Կուզեև
Ռաիլ Կուզեև բաշկիրերեն՝ Рәил Ғүмәр улы Кузеев | |
---|---|
Ծնվել է | հունվարի 10, 1929[1][2] Ամինևո, Q4479108?, Բաշկիրական Խորհրդային Սոցիալիստական Ինքնավար Մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | օգոստոսի 2, 2005[1] (76 տարեկան) կամ օգոստոսի 1, 2005[2] (76 տարեկան) Ուֆա, Ռուսաստան |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Ռուսաստան |
Մասնագիտություն | պատմաբան, ազգագրագետ և համալսարանի դասախոս |
Հաստատություն(ներ) | The Institute of History, Language and Literature of the Ufa Science Center of the Russian Academy of Sciences?, Ufa Federal Research Centre of the Russian Academy of Sciences?, Բաշկորտոստանի պետական համալսարան, Բաշկիրիայի Մ. Ակմուլլայի անվան պետական մանկավարժական համալսարան և Բաշկորտոստանի գիտությունների ակադեմիա |
Գործունեության ոլորտ | պատմություն և ազգագրություն |
Ալմա մատեր | Bashkir State Pedagogical Institute named after K.A. Timiryazev? (1950) |
Կոչում | պրոֆեսոր |
Գիտական աստիճան | պատմական գիտությունների դոկտոր (1971) |
Տիրապետում է լեզուներին | ռուսերեն |
Գիտական ղեկավար | Նիկոլայ Չեբոկսարով |
Պարգևներ |
Ռաիլ Գումերովիչ Կուզեև (բաշկիրերեն՝ Рәил Ғүмәр улы Кузеев, հունվարի 10, 1929[1][2], Ամինևո, Q4479108?, Բաշկիրական Խորհրդային Սոցիալիստական Ինքնավար Մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ - օգոստոսի 2, 2005[1] կամ օգոստոսի 1, 2005[2], Ուֆա, Ռուսաստան), գիտնական ազգագրագետ, պատմաբան, ուսումնասիրել է Միջին Պովոլժիեի և Ուրալի ժողովուրդների կենցաղը, մշակույթը, էթնիկ պատմությունը և ծագումը։ Պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի թղթակից-անդամ, Բաշկորտոստանի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս։ Ուֆա քաղաքի պատվավոր քաղաքացի է։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռաիլ Գումերովիչ Կուզեևը ծնվել է 1929 թվականի հունվարի 29-ին Բաշկորտոստանի Ինքնավար Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության Ուֆիմի շրջանի Ամինևո գյուղում։ Պատմաբան Ռուստեմ Գումերովիչ Կուզեևի եղբայրն է, որը Բաշկիրիայի պետական մանկավարժական ինստիտուտի ռեկտորն էր։
Բաշկորտոստանի պետական համալսարանի պատմական ֆակուլտետի առաջին շրջանավարտներից մեկն է եղել։ Գիտնականի առաջին աշխատանքներից են եղել «400 տարի ռուս ժողովրդի հետ. Բաշկորտոստանի միավորումը Ռուսական պետության հետ և դրա պատմական նշանակությունը» և «Բաշկիրների պատմական ազգագրության ուրվագծեր» մենագրությունները։ Ազգագրագետի մեծ հասարակական աշխատանքը նշանավորվել է «Խորհրդային միության ու արտասահմանի բարեկամության և մշակութային կապերի մեջ ներդրման մեջ պատվավոր շքանշանով» (1983 թվական)[3]։
Ընտրվել է ԲԻԽՍՀ Բարձրագույն խորհրդի 9-րդ գումարման պատգամավոր։
Մահացել է 2005 թվականի օգոստոսի 2-ին[4]։
Գիտական գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հիմնական գործունեությունը եղել է ժողովուրդների հոգևոր և նյութական մշակույթի ուսումնասիրությունը։ Ռ. Գ. Կուզեևի կարևորագույն աշխատանքները նվիրված էին բաշկիր ժողովրդի ծագումնաբանության և էթնիկ պատմության ուսումնասիրմանը։
1955—1961 թվականներին եղել է ԽՍՀՄ ԳԱԱ ԲՖ Պատմության ինստիտուտի պատմության, հնագիտության և ազգագրության մասնաբաժնի վարիչ, 1960—1987 թվականներին՝ ԽՍՀՄ ԳԱԱ ԲՖ նախագահության ղեկավար, իսկ 1983 թվականին՝ Ռուսաստանի ԳԱ Ուֆիմի գիտական կենտրոնի Ուրալի ժողովուրդների և հնագիտության ու ազգագրության թանգարանի վարիչ։ 1994-1997 թվականներին եղել է Ռուսական ազգագրագետների և մարդաբանների միավորման նախագահը։ 1995-1996 թվականներին եղել է Բաշկորտոստանի գիտությունների ակադեմիայի փոխնախագահի պաշտոնակատարը[3]։
1999-2001 թվականներին եղել է Ռուսաստանի ԳԱ Ուֆիմի գիտական կենտրոնի ազգաբանական հետազոտությունների կենտրոնի նախագահ-կազմակերպիչ։ 2001-2005 թվականներին եղել է ՌԳԱ խորհրդական։
Գիտական աշխատանքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Кузеев Р. Г. Проблемы этнической истории народов Среднего Поволжья и Южного Урала с середины второй половины I тыс. н. э. до XVI в.
- Кузеев Р. Г. Историческая этнография башкирского народа. Уфа.
- Кузеев Р. Г. Происхождение башкирского народа: Этнический состав, история расселения. — М.: Наука, 1974. — 572 с. — 2400 экз. (в пер.)
- Кузеев Р. Г. Очерки исторической этнографии башкир։ Родоплеменные организации башкир в XVII—XVIII вв. Уфа
- Кузеев Р. Г. Народы Среднего Поволжья и Южного Урала։ Этногенетический взгляд на историю. М.։ Наука.
- Кузеев Р. Г. Национальные движения в Волго-Уральском регионе и федерализм в России // Этничность и власть в полиэтнических регионах. М.։ Наука.
- Кузеев Р. Г. Государственная программа «Народы Башкортостана». Уфа.
- Кузеев Р. Г. Декоративное творчество башкирского народа. Уфа.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Историческая энциклопедия Сибири (ռուս.) / под ред. В. А. Ламин — Новосибирск: 2009. — ISBN 5-8402-0230-4
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Исаев Ю. Н. Чувашская энциклопедия (ռուս.) — Чувашское книжное издательство, 2006. — 2567 с. — ISBN 978-5-7670-1471-2
- ↑ 3,0 3,1 Кузеев Раиль Гумерович Արխիվացված 2016-03-04 Wayback Machine // Сайт Уфимского научного центра РАН
- ↑ Раиль Гумерович Кузеев (1929—2005): Некролог // Этнографическое обозрение / Институт этнологии и антропологии им. Н. Н. Миклухо-Маклая РАН; /13912. — Москва: Наука, 2006. — С. 187—190.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Кузеев Раиль Гумерович։ Библиографический указатель. 4-е изд., испр. и доп. / Сост. З.А. Мамаева. — Уфа.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Раиль Гумерович Кузеев. Происхождение башкирского народа, 1974
- Кузеев Раиль (450 лет с Россией) Արխիվացված 2007-12-11 Wayback Machine
- Кузеев Раиль Гумерович Արխիվացված 2016-03-04 Wayback Machine
- ИА «Башинформ»(չաշխատող հղում)
|
- Հունվարի 10 ծնունդներ
- 1929 ծնունդներ
- Օգոստոսի 2 մահեր
- 2005 մահեր
- Օգոստոսի 1 մահեր
- Ռուսաստանում մահացածներ
- Բաշկորտոստանի պետական համալսարանի շրջանավարտներ
- Պատվո շքանշանի ասպետներ (Ռուսաստան)
- Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանի ասպետներ
- Ժողովուրդների բարեկամության շքանշանի դափնեկիրներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Ռուս ազգագրագետներ
- Խորհրդային ազգագրագետներ
- Ռուս պատմաբաններ
- Խորհրդային պատմաբաններ
- Պատմական գիտությունների դոկտորներ
- 20-րդ դարի պատմաբաններ